առաջին ձյուն

Վայ մայրիկ ջան տես

Բակն ու դուռն լի

Ինչքան սպիտակ

Թիթեռ է գալիս․․․

Այսքան շատ թիթեռ

Չեմ տեսել ես դեռ։

— Չէ իմ անուշիկ

Թիթեռներ չեն եդ

Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։

Էդ ձյունն է գալիս

փաթիլն է ձյունի

Որ կարծես սպիտակ

Թիթեռնիկ լինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *