Author Archives: Լիա Բադոյան

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ էս ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերով փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը նավը ընկավ մեջը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-

հանգստանալ-

խաղալ-

զրուցել-

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

․․․ ձուկ

․․․ նավ

․․․ ճանապարհորդ

․․․ ծով

  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Жили в Барлетте три маленьких мальчика – трое братишек. Гуляли они как-то и увидели вдруг какую-то странную дорогу – ровную, гладкую и всю коричневую.

– Из чего, интересно, сделана эта дорога? – удивился старший брат.

– Не знаю из чего, но только не из досок, – заметил средний брат.

– И на асфальт не похоже, – добавил младший брат.

Гадали они, гадали, а потом опустились на коленки да и лизнули дорогу языком.

А дорога-то, оказывается, вся была выложена плитками шоколада. Ну братья, не растерялись – принялись лакомиться. Кусочек за кусочком – не заметили, как и вечер наступил. А они все уплетают шоколад. Так и съели всю дорогу! Ни кусочка от нее не осталось. Как будто и не было вовсе ни дороги, ни шоколада!

– Где же мы теперь? – удивился старший брат.

– Не знаю где, но только это не Бари! – ответил средний брат.

– И конечно, мы не в Молетте, – добавил младший брат.

Растерялись братья – не знают, что и делать. По счастью, вышел тут им навстречу крестьянин, возвращавшийся с поля со своей тележкой.

– Давайте отвезу вас домой, – предложил он. И отвез братьев в Барлетту, прямо к самому дому.

Стали братья вылезать из тележки и вдруг увидели, что она вся сделана из печенья. Обрадовались они и, недолго думая, принялись уплетать ее за обе щеки. Ничего не осталось от тележки. Все съели.

Вот как повезло однажды трем маленьким братьям из Барлетты. Никогда еще никому так не везло, и кто знает, повезет ли еще когда-нибудь.

Вопросы

  • Какую дорогу нашли мальчики?

Малчики нашли шоколаднава дорогу.

  • Из чего была сделана дорога?

Дорога была сделано из шоколада.

  • Опишите мальчиков?

Они были трое братишек.

  • Почему они потерялись?

Потомучто они всю шоколадку сели.

  • Кто помог мальчиком вернуться домой?
    Мальчиком помог один крестьянин.
  • Опишите крестьянина?

Он был очень добрый.

  • Из чего была сделана тележка крестьянина?
    Тележка было сделана из пиченые.

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben
https://youtube.com/watch?v=89xO8lVaovM%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26start%3D1%26wmode%3Dtransparent

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7- յոթ

5- հինգ

9- իննը

4- չորս

10- տասը

19- տասնիննը

95- իննսուն հինգ

51- հիսուն մեկ

64- վաթսուն չորս

60- վաթսուն

35- երեսուն հինգ

40- քարասուն

80- ութսուն

82-ութսուն երկու

99- իննսուն իննը

100- հարյուր

200- երկու հարյուր

900- իննը հարյուր

126- հարյուր քսան վեց

931- իննը հարյուր երեսուն մեկ

1000- հազար

20 000- քսան հազար

3006- երեք հազար վեց

5800- հինգ հազար ութ հարյուր

9325- իննը հազար երեք հարյուր քսան հինգ

1 000 000- մեկ միլիոն

3 245  614- երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

Ութսուն, ութսուն երկու, ութսուն չորս, ութսուն վեց, ութսուն ութ,

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Հիսունչորս, ութ հայուր քառասունյոթ, վեց հազար ինը հայուր ութսունհինգ, 12 հազար հինգ հայուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնըհինգ հիսունութ, վեց հայուր իննըսունյոթ, ութսունիննը:

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։ Երկնքից ընկավ երեք խնձոր: 7-ը չափիր մեկ կտրիր:

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հայուր քառասունյոթ, վեց հազար ինը հայուր ութսունհինգ, տասնըերկու հազար հինգ հայուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնըհինգ հիսունութ, վեց հայուր իննըսունյոթ, ութսունիննը:

  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ – մեծություն, մարդ, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր:

Ածականներ – մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, վերջին, լուսավոր, դատարկ:

Թվականներ — Չորրորդ, հինգ, երրորդ, հինգերորդ

Հին զրույց

Շատ հին ժամանակ մի թագավոր կար Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.Թեպետ նա ուներ տասներկու որդի,Բայց չէր իմանում, թե որին ընտրի:Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,Ոչ մեկը նրա բնույթը չուներ.Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:Թագավորն այսպես շատ որ մտածեց,Հանելուկի պես մի բան հնարեց.Մի թարմ ցախավել իր առջև դրած,Որդոցը կանչեց և նրանց ասաց.-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,Եվ բավական է, որքան ապրել եմ.Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,Որ ես հենց այսօր կապել եմ տվել.Ձեզնից ով որ կկոտրե սրան,Իմ թագն ու գահը ես կտամ նրան:Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,Դեղնեց, սփրթնեց ու ետ քաշվեցավ:Հետո երկրորդը եկավ, վեր առավ,Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,Բայց ցախավելը չի էլ ծռեցին,Ամենից վերջը փոքրը մոտեցավ Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել Իմ եղբարց նման իզուր չարչարվել.Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ Դեպի լուսինը, որ նրան բռնեմ. Ջուրը կխեղդե, կրակը կայրե,Ով այս չգիտե, թող նա փորձ անե:Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի, Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի. Ուժ չի ունենալ ոչ մի առարկա, Եթե մասներում միություն չկա.Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,Նրանք անկասկած ուժով կլինինԱյսպես շատ անհատ երբ որ միանան,Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,Թե նրանք խմբով ինչեր են անում.Նրանց պես եթե մարդիկ միանան,Լեռներ կշրջեն, եթե կամենան.Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներՄիացած ուժով կարող են շինել:Ես քո տերության ցրված ուժերը,Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,Աուր կապերով կապած կապահեմ,Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,Ավելի կապերը քանդում, արձակում.Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,Ամենի առջև կոտրում զատ-զատ:-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-Քեզ է արժանի իմ թագն ու գահը:Գրկում է որդուն, ճակատը համբուրում,Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-Տալով եղբորը պատիվ և հարգանք.Իմաստուն որդին հասավ մուրազին,Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

Բացատրի՛ր հետևյալ մտքերըՇուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս։

1 Արձակ պատմի՛ր զրույցը։

Կար թագավոր որը նա օրեցօր մեծանում էր և ծերանում։ Եվ թագավորը ուներ տասներկու երեխա։ Նա մի օր կանչում է իր երեխաներին և ասում։ Լսեք ինձ ահա ես հիմա ծերանում եմ և ով այս ցախավելը քաշի հանի ես իմ գլխի թագը կհանեմ և գդնեմ ցախավելը հանողի գլխին։ Բոլոր զավակները գալիս քաշում են բայց չի ստացվում։ Բոլորը եկան տանջվեցին տեղնեցին քրտինքները նրանց վրայից կաթում էր։ եկավ վերջին զավակը։ Քաշեց հանեց։ հայրը ասում է։ Վա՜յ հիմա ես իմ թագը տալիս եմ քեզ։

2 Ինչպիսի՞ն էր թագավորը։

Թագավորը ծեր էր և մեծ։

3 Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

Շատ հին ժամանակ մի թագավոր կար Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

4 Ինչպիսի՞ն էին որդիները։ Որդիները մեկը մյուսից թույլ մեկը մյուսից խելքի անպակաս։

5 Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

6 Ո՞րն է այս զրույցի ասելիքը։Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

8 Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

9 Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

10 Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Թագավորը չլիներ երկրի օրենքը և պահպանությունը կկորեր։

1.Ինչ է ուսումնասիրում բնագիտությունը: Բնագիտությունը ուսումնասիրում է բույսեր, կենդանիների ծառեր և այլն:

2. ինչ է անկենդան և կենդան մարմիները: Անկենդան և կենդան մարմինները կոչվում են շնչավոր և անշնչավոր մարմիններ։

3. Ինչու սպիտակ արջը և պինգվիները երբեկ չեն հանդիպում:

4. Որոնք են բնության ուսումնա սիրման միջոցները: Դիտում չափում և փորձ:

5. Ռուսաստանում ապրող ագրավը կհասկանա հայաստանում ապրող ագրավին: Այո

6. Ինչ հատկություններ ունեն պինդ մարմիները: Օրինակ սեղան դա պինդ առարկա է։

7. Որոնք են քնած, հանգած, և գործող հրաբուխները:

8. Որ մայրցամաքն է համարվում ամենա մեծ մայրցամաքը։ Եվրասիա մայրցամաքը։

9. Որ մայրցամաքն է խոշոր:

10. Որն է աշխարհի ամենա բարձր լեռը: Էյր

11. Որ մայրցամաքում է գտնվում պարկավոր արջը կենգուրում և բադա կտուցը:

12. Որ մայրցամաքում է գտնվում ամենա երկար գետը:

13. Որ մայրցամաքում է գտնվում անակոնդա օձը:

14. Քանի բալ ուժգնության երկրաշարժերին են ավելի ավերիչ: 10

15. Ինչ է ցունամին:

Մաթեմատիկական կոտորակները կենցաղում

Նախագծի ժամնակահատվածը՝ ապրիլ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողը տեսնի կոտորակենրի կիրառական լինելը
  • ընտանեկան բաղադրիչի ներառում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
  • Կոտորակներ թեմայի յուրացում

Ընթացքը․

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում, օրինակ՝

  • Խոհանցում: Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։
  • Կոտորակները կարող եք նաև   բացատրել խնձորի վրա։
    Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։
  • Գնումներում
  • Աշխատանքի բաժանման ժամանակ
  • Այժմ ինքներդ առաջարկեք, թե բացի թվարկվածից որտե՞ղ են կիրառվում կոտորակները։
  • Սովորողները կոտորակների վերաբերյալ կկազմեն խնդիրներ և ուսումնական խաղեր, տեաֆիլմեր։

    Արդյունքը՝
  • Սովորողի կողմից կոտորակներ թեմայի յուրացում
  • Սովորողների գործնական կարողությունների զարգացում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում և տեղադրում բլոգում
  • Սովորողները արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   կտեղադրեք բլոգում։

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։ Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն Իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։

Լևոն մեծագուրծի անունով

  1. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:

Բագրատունիների վերջին թագավորը եղել էր Գագիկ ||-ը։

  1. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:

Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։

  1.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։

1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն և հայոց Կիլիկիայի։

  1. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:

Դագավորության մայրաքաղաքը Սիսն էր։

  1. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

Կիլիկիայի հայոց պետությունում խուսում են հայերենով:

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:
Օրինակ՝ Last year I couldn’t dance well but I can dance well now.
Last year I didn’t play chess but this year I play chess with my friends.
Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.
Option 1 +

Անցյալ տարի ես չգիտեի անգլերեն, բայց հիմա խոսում եմ անգլերեն իմ ընկերների հետ։

Last year I didn’t know English, but now I speak English with my friends.

Անցյալ տարի իմ քուրիկը չէր կարողանում նկարել, իսկ այս տարի նա կարողանում է լավ նկարել։

Last year my sister not draw, but this year he can draw well.

Անցյալ տարի ես չէի օգնում մայրիկիս, բայց այս տարի օգնում եմ նրան։

Last year I did not help my mother, but this year I am helping her.

Անցյալ տարի հայրիկս չուներ ավտոմեքենա, բայց այս տարի ունի։

Last year my father didn’t have a car, but this year he has.

Do/at your English lesson/ you / speak English/?

What, yesterday, he, do, did ?

Are/ listening to/ you/ music/ now/?

Are you listening to music now

usually/ have/ at 5 o’clock in the afternoon/ We/ tea/

she/ swim/ Does/ well/ ?

Գրեք մի փոքրիկ պատում ձեր օրվա մասին: Վերնագրեք այսպես՝ My Day

My Day

Everyday I get up at 7։00 I brush my teeth wash my face and brush my hair then I get dressed for school then at 8:40 I get on the bus and go to school I do my lesson I come home at 17:10 I eat lunch then I watch some TV and then do my homework then eat dinner then go to bed 22:00.

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Առաչադրանքներ

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուխտները ապրում են Աֆրիկայում։
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան։
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Օրվա մեծ մասը ընձուղտները անցկացնում են կանգնած վիճակում:
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 

Յուրահատուկ-յուրօրինակ, վեճեր-կռիվներ, հպվելով-դիպչել, նվազել-պակասել:

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
ՄարդԸնձուխտՓոքրիկ
ՁայնՄանկապարտեզԱնխնա
ԲույսՀյութեղ
Ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Կանաչավուն այգի

Օգտակար կենդանի

Երկարավիզ ընձուղտ

Ուժեղ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Զվարճալի-տխուր, սուր-բութ, ամուր-թույլ, երկար-կարճ, անխնա-խնամված

  1. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։