Daily Archives: March 5, 2024

Tall taler the tallest

Funny funier the fanniest

Beautiful more beautiful the most beautiful

Slim slimmer the slimest

Nice niser the naiser

Cold colder the most colder

Good beter the best

Easy easyer the most easy

Carefull

Պատիկ և բաժանարար  

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։ 

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

4։2=2, ուստի 4-ը 2-ի պատիկ է։ 4-ը 2-ի կրկնապատիկն է։ 

6։2=3, ուստի 6-ը 2-ի պատիկ է։ 6-ը 2-ի եռապատիկն է։

 8։2=4, ուստի 8-ը 2-ի պատիկ է։ 8-ը 2-ի քառապատիկն է։

 11։2=5(1մն․), ուստի 11-ը 2-ի պատիկ չէ։ 

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․ 2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։  

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։ 

Օրինակ՝ 16-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 16-ը բաժանվում է առանց մնացորդի։ 

16։1=16, ուստի 1-ը 16-ի բաժանարար է։ 16։2=8, ուստի 2-ը 16-ի բաժանարար է։ 16։4=4, ուստի 4-ը 16-ի բաժանարար է։ 16։8=2, ուստի 8-ը 16-ի բաժանարար է։ 16։16=1, ուստի 16-ը 16-ի բաժանարար է։ 16։5=3(1մն․), ուստի 5-ը 16-ի բաժանարար չէ։ 

16-ի բաժանարար են՝ 1,2,4,8,16 16-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 16-ը։

 Առաջադրանքներ

 1. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 5-ի պատիկ ամենափոքր թիվը։

5, r

 2. Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

 3. Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։ 

4. Ասա 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։

 5. Ասա 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 50-ից։ 

6. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։ 

7. Քանի՞ բաժանարար ունի 15-ը, ո՞ր թվերն են դրանք։

 8. Ո՞ր թիվն է 24-ի ամենամեծ բաժանարարը։

24

 9. Թվարկիր 10-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։ 

10. Թվարկիր 40-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 40-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րը ամենամեծը։

Լրացուցիչ առաջադրանքներ

1․ Հաշվիր տարբերությունը։

12կգ 250գ - 3կգ 450գ

12ց 32կգ - 4ց 80կգ

42տ 200կգ - 540կգ

18կմ 450մ - 12կմ 850մ

25մ 25սմ - 17մ 40սմ

2․ Հաշվիր արտահայտության արժեքը։

7560:90+(1282-1214)-8400:100=

320000:(3012+6988)+(4580-3012)=

3. Խնդիրներ՝

Շուկայում ձմերուկ վաճառողը գնեց 6կգ խնձոր և համաձայնվեց վճարումը կատարել ձմերուկով։ Քանի՞ ձմերուկ նա պետք է տա խնձոր վաճառողին, եթե 1 կգ ձմերուկն արժե 300դրամ, իսկ 1կգ խնձորը 400դրամ։

Վաճառականը, վճարելով 150000դրամ, գնեց 3տ ձմերուկ։ Նա 60000դրամ վճարեց ավտոմեքենային՝  այն շուկա տեղափոխելու համար։ 1կգ ձմերուկը 80 դրամով վաճառելու դեպքում որքա՞ն եկամուտ կմնա վաճառականին։