գարնան առաոտ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Գրի՛ր այստեղ՝  Զանգ, գետակ, հարս, աղջիկ, լույս, աշծարհ, քամի, կռունկ, երամ, կաքավ, քար, տաղ, ծաղիկ, բուրմունք։

Առաջադրանք 2. . Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն

Գրի՛ր այստեղ՝  Զարկել,  բացվել,  խոխոջում է, շընկշընկում է,  եկավ, կարդալ,  ելան։

Առաջադրանք 3. Գրի՛ր համապատասխան հարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչ անել

Գետ-ինչ

Հոսել- ինչ անել

Մուտքագրել-ինչ անել

Համակարգիչ-ինչ

Պար-ինչ

Պարել-ինչ անել

Պարերգ-ինչ

Թռչուն-ինչ

Թրջել-ինչ անել

Թռչել-ինչ անել

Աչք-ինչ

Տեսնել-ինչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ինչը  ինչ  արեց

  1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ
  2. Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ, ծուղրուղու կանչել, կչկչալ,

Աքաղաղ-ծուղրուղու

Խոզ-խռխռալ

Կով-բառաչեց

Այծ-մկկալ

Առյուծ- մռնչալ

Հավ-կչկչալ

Կատու- մլավել

Շուն-հաչել

Օձ-սողալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *