ճամփորդություն դեպի Արատես

Երեկ՝ մայիսի 14-ին, Գագարին կլաստերի բնակավայրերում «Մաքրումի օր» նախագծի ավարտին աշխատանքային խմբով եղանք Արատեսում: Սևանից Արատես ամենակարճ և տեսարժան ճանապարհը՝ իհարկե, Վարդենյանց լեռնանցքով է: Ճանապարհը ցրտաշունչ ձմռան և երկարարատև ձյան պատճառով մի քանի հատվածներում փոքր ինչ անբարեկարգ էր դարձել, մասնավորապես Գեղհովիտի տարածքում: Լեռնանցքի ավտոճանապարհը ընդհանուր առմամբ չէր վնասվել: Ի տարբերություն տարվա այլ եղանակների, գարնան այս շրջանում Արագիճի գետի ավազանը և դաշտերը մարդաշատ էին: Մարդիկ օգտվում էին բնության բարիքներից՝ հավաքելով տարատեսակ բուսատեսակներ:

Արատեսի դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:

Այն որ Արատեսը սկսած 2018 թվականից միայն զարգացել է կփաստի յուրաքանչյուր մարդ ով գոնե երկու անգամ եղել է այնտեղ: Արատեսը զարգանում է ոչ միայն հատուկ մասնագիտացված մարդկանց, շինարարների աշխատանքի շնորհիվ այլ յուրաքանչյուր մարդու, ով ուզում է ինչ-որ բան անի, ինչ-որ հետք թողնի, թեկուզ այնպես չլինի ինչպես ինքն է ցանկանում: Այսպես է զարգացել Արատեսը այս երեք տարիների ընթացքում և այդպես էլ պետք է շարունակվի, կամ միգուցե սկզբունքը նույնը մնա բայց աշխատանքը ավելի համակարգված լինի: Արատեսում ձմռանը և ամռանը անց են կացվում փառատոններ:

Ռեստավրացիան իրականացվելու է լուծույթների, ներարկման կամ կապակցող խառնուրդներով ամրացման ճանապարհով, որի շնորհիվ պատերի ներքին դատարկ տարածությունները կլցվեն, կամրանան և կունենան մեխանիկական ու կառուցվածքային դիմակայության նոր հնարավորություն:

Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *