Մի անգամ Թթվաստանում

Կար-չկար մի երկիր կար։ Այդ երկրի անունը Թթվաստան էր։ Թթվաստանում ապրում էին թթու բանջարեղենները։ Մի անգամ Թթվաստանում թթուներից մեկը գալիս է և ասում է․

—Այսօր իմ ամենալավ օրերից մեկն է։

—Ի՞նչ եղավ,- հարցնում է բանջարեղենը զարմացած։

—Այսօր գալու է իմ ծանոթներից մեկը։ Եվ երևի դու նրան ճանաչում ես,-պատասխանում է թթուն։

—Լավ, թող գա տեսնենք,- ասում է բանջարեղենը։

Ու էսպես տասը րոպե անց գալիս է այդ ծանոթը։ Թթվիկն ուրախանում է

—Ճանաչո՞ւմ ես նրան,- հարցնում է թթուն ուրախ-ուրախ։

—Ոչ,- ասում է բանջարեղենը։ Բայց հիմա կծանոթանանք։

Թթվի ծանոթը Կաղամբն էր։

—Ես ուրախ եմ ծանոթության համար,-ասում է բանջարեղենը։

-Ես էլ եմ շատ ուրախ ծանոթության համար,-պատասխանում է կաղամբը։

Եվ նրանք դարձան շատ լավ ընկերներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *