Ոսկեգործություն

Ես Լիան եմ 4-րդ դասարան։ Ես գնում եմ ոսկեգործության ընտրություն։ Ես արդեն 3-րդ փուլ եմ աշխատում եմ մոմով։ Այսօր մեր ցուցահանդեսն է։ Ապրիլի 7-ին տոն է։ Ես իմ մայրիկի համար պատրաստել եմ ոսկուց իր առաջին տառով Սուսաննա անունով։ Այսօր իմ մայրիկը գալու է ցուցահանդեսի և տեսնի ինչ աշխատանք եմ իր համար պատրաստել։ Այսօր իմ ոսկեգործության ուսուցչի ծննդյան օրն է և ես իմ դասընկերների հետ պատրաստել էինք նվեր։ Նվերը տվեցինք։

Բարև ձեզ ես այսօր կպատմեմ թե ոնց եմ աշխատում։ Նախ առաջինը պետք է էսքիզի տետրի մեջ ունենանք շատ նկարած էսքիզներ դա առաջին փուլ։ Իսկ եգրորդ փուլը պլաստիլինով ենք աշխատում։ Ասեմ, որ ես հենց եգրորդ փուլն եմ։ Երորդ փոլում արդեն պլաստիլինով աշխատածները մոմով ենք պատրաստում։

Բարև ձեզ ես այսօր կնկարագրեմիմ վարպետին։ Երբ մենք գալիս ենք դասարան առաջինը բարևում ենք։ Ասեմ, որ նա շատ բարի է և կատակասեր։ Նա մեզ շատ է օգնում։ Ես առաջին անգամ երբ, որ եկա այս դասարան Վարպետ Դավիթին հարցրեցի ինչ-որ բան բերեմ, նա ասաց այո մեզ պետք է էսքիզի տետ, որ մեր մտքերը պատկերենք այնտեղ։ Ես շատ ուրախ եմ, որ գնում եմ ոսկեգործության։ Եվ շատ ուրախ եմ, որ այսպիսի վարպետ ունեմ։ Հիմա ես իմ էսքիզի տետրի մեջ ունեմ շատ նկարներ։