Նախադասություն

Առաջադրանքներ

  1. Տեղադրի՛ր վերջակետերը, առանձնացրո՛ւ նախադասությունները: կարդա՛ ստացված առած-ասացվածքները:

Ծառի տակին պառկածի բերանը տանձ չի ընկնի: Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը: Երկու նապաստակի հետևից վազողը մեկն էլ չի բռնի: Ամեն անգամ գետը գերան չի բերի:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը և կկարդաս հայկական առածներ:

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի: (երկու, մի)

Ամառվա փուշը ձմեռվա նուշն է: (ամառվա, ձմեռվա)

Այսօրվա գործը վաղվա չեն թողնի: (այսօրվա, վաղվա)

  1. Յուրաքանչյուր նախադասությունից հանի՛ր բառեր այնպես, որ մնան միայն գլխավոր անդամները:

Ուրախ ու պայծառ ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:

Տղան մոտեցավ:

Շնից վախեցած աղջիկը վազեց դեպի տատիկն ու մայրիկը:

Աղջիկը վազեց:

Մուկը զարմացած նայում է կատվին:

Մուկը նայում է:

  1. Գտի՛ր յուրաքանչյուր նախադասության ենթական ու ստորոգյալը:

Նախնադարյան մարդը ապրել է քարանձավում, ժայռերի մեջ: Նա իր բնակավայրը տաքացրել է խարույկով: Նա զբաղվել է որսորդությամբ: Նախնադարյան մարդը որսած միսը խորովել է խարույկի վրա: Մարդն ապրել է մյուսների հետ՝ խմբերով: Խումբն առաջնորդել է ամենափորձված ու քաջ որսորդը:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցի փոխարեն դի՛ր համապատասխան ենթակա:

Առավոտ ծեգին աքաղաղը իր զիլ կանչով արթնացնում է գյուղացիներին:

Անձրևից թրջված մրջյունները շտապում էին դեպի մրջնանոց:

Ժրաջան մեղուները ծաղիկների նեկտարից անուշ մեղր են պատրաստում:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցը փոխարինի՛ր ստորոգյալով:

Լեռնագնացները (ի՞նչ էին անում) Արագածի ձյունապատ գագաթը:

Դեղին օդապարիկը (ի՞նչ է անում) երկնքում:

Նախադասություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *