Կոչական

Խոսքում հաճախ դիմում են որևէ մեկին կամ որևէ բանի: Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

Օրինակ՝ Լսի՛ր, մայրի՛կ, ո՞վ է այնտեղ
Տխուր ձայնով ճտճտում:

Իբրև կոչական կարող է գործածվել առարկա ցույց տվող ամեն մի բառ: Ամենից հաճախ մենք, իհարկե, դիմում ենք տարբեր մարդկանց: Բայց երբեմն էլ մեր խոսքն ուղղում ենք կենդանիններին և նույնիսկ անշունչ առարկաներին:

Կոչականը կարող է դրվել նախադասության սկզբում, միջում կամ վերջում: Կոչականը նախադասության անդամներից անջատվում է ստորակետով և կրում է շեշտ վերջին վանկի ձայնավորի վրա:

Կոչականը հաճախ որևէ լրացում է ունենում: Եթե լրացումը նախորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է լրացման վրա, իսկ կոչականը գրվում է առանց շեշտի:

-Քեզ եմ կանչում, անուշի՛կ քույրիկ:

Եթե լրացումը հաջորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է միայն կոչականի վրա:

-Քեզ եմ կանչում, քույրի՛կ անուշիկ:

 Կազմի՛ր նախադասություններ, որտեղ կան կոչականներ:

Սոֆի՛ ես քեզ սիրում եմ:

Կամիլա՛, համակարգիչդ փակիր:

Շուշա՛ն ուրախ եղիր:

Քե՛զ եմ կանչում, իմ քույրիկ:

Արփի՛, աշխատիր:

Ի՛մ քույրիկ սիրում եմ քեզ:

Հայրիկ ա՛րի գնանք գիրք կարդանք:

Մայրի՛կ արի շախմատ խաղանք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *