Իմ գիրքը

Ես կարդում եմ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ» գիրքը: Այդ գրքի մեջ կա 5 հեքիաթներ: Գրքի մեջ կա «Ոսկի Քաղաքը» «Գեղեցկուհի Վասիլիսան» «Փոքրիկ Ձկնորսը» «Լուսերեսն ու Վարդերեսը» «Սագարած Աղջիկը»:«ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍԸ» գրել է «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ»: Այդ գրքից ես այժմ կարդացել եմ «ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ» և «ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ»:

Եվ հիմա կարդում եմ Փոքրիկ Ձկնորսը:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ:

Հովհաննես Թումանյան
Նա ծնվել է 1869 թվականին փետրվարի 7-ին:  Նա ծնվել է Դսեղ գյուղում: Եղել է Թիֆլիսի նահանգ: հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը՝ աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենի Դերմիճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք , ինչպես ֆիլմեր նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

ԱՀԱ ՄԻ ԳՐՔԻ ԷՋ

Գեղեցկուհի Վասիլիսայի մե էջ:

Լինում է չի լինում մի վաճառական. տասներկու տարվա մի պսակված է լինում, ունեմնում է միայն մի աղջիկ, անունը դնում Գեղեցկուհի Վասիլիսա: Վասիլիսայի ութ տարին լրացած մայրը մեռնում է: Մեռնելիս աղջկան կանչում է և ասում:

-Լսիր Վասիլիսա միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսքը: Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնությյան հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ: Միշտ մոտտ կպահես ու հետտ, ոչմեկի չտաս ու ցույց չտաս, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարձնես: Կուտի ու կասի թե ինչ ճար ու հնար անես քո ցավին: Ասում է աղւկան ու մեռնում: Կնոջ մահից հետո ինչպես սովորույթն է վաճառականը սուգ է առնում պահում հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա: Ու ամուսնանում է մի մեծ այրի կնոջ հետ: Ես այրին էլ ինքը հասկն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *