«Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբ

Կարդում ենք Ղազարոս Աղայանի «Մեղուն ու մարդը»:

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

  • Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
  • Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, -պատասխանեց տերը:
  • Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
  • Ոչխարը:
  • Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
    միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
  • Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
  • Շերամը ո՞րն է:
  • Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
  • Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
    տերևներով:
  • Նա ինքն է:
  • Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
    համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
    ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
  • Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
    բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
    Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Վարդենի, միջատ, որովհետև, կենդանի, անգամ, անդադար

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Ոչխար-ոչխարներ, շերամ-շերամներ մեղու-մեղուն էր, վարդենի-վարդենիներ, որդ-որդեր, կենդանի-կենդանիներ, պատասխան-պատասխաններ, ճիճու-ճիճուներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Ինչպե՞ս, ո՞ր, չ՞է, թողնել, հարցնել, պատասխանել, կարծել, շինել, կերակրել, համեմատել

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- իմաստուն

մետաքս- քնքուշ

ճիճու- շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Գիտես-իմանալ, պարոնս-պարոն, թթան-թթի ծառ, կողմից-կողքից, լինի-ինչ որ բան լինել:

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

Անդադար-ան-դադար, ապերախտ-ապ-երախտ, անխնամ-ան-խնամ, վարդենի-վարդ-ենի:

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Հարցական Գիտե՞ս, ո՞րն է, չէ՞:

Բացականչական Հա՜

Պատմողական գիտեմ

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Ես մարդեմ իսկ դու կենդանի:

Մեղուն թռավ վարդենու վա:

Շերամը քնքուշ է:

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Մեղուն և մարդը ընկերներ էին: Մի օր մեղուն իր տերին հարցրեց: Ես եմ քո ամենաօգտակար կենդանին: Տերը ասաց ոչ: Պատմվածքի իմաստը, որ մեղուն ուզում էր իր տերը ասեր, որ նրա համար է ամենա օգտակար կենդանին կամ միջատը:

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր:


Տեսանյութը այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *