Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben
https://youtube.com/watch?v=89xO8lVaovM%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26start%3D1%26wmode%3Dtransparent

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7- յոթ

5- հինգ

9- իննը

4- չորս

10- տասը

19- տասնիննը

95- իննսուն հինգ

51- հիսուն մեկ

64- վաթսուն չորս

60- վաթսուն

35- երեսուն հինգ

40- քարասուն

80- ութսուն

82-ութսուն երկու

99- իննսուն իննը

100- հարյուր

200- երկու հարյուր

900- իննը հարյուր

126- հարյուր քսան վեց

931- իննը հարյուր երեսուն մեկ

1000- հազար

20 000- քսան հազար

3006- երեք հազար վեց

5800- հինգ հազար ութ հարյուր

9325- իննը հազար երեք հարյուր քսան հինգ

1 000 000- մեկ միլիոն

3 245  614- երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

Ութսուն, ութսուն երկու, ութսուն չորս, ութսուն վեց, ութսուն ութ,

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Հիսունչորս, ութ հայուր քառասունյոթ, վեց հազար ինը հայուր ութսունհինգ, 12 հազար հինգ հայուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնըհինգ հիսունութ, վեց հայուր իննըսունյոթ, ութսունիննը:

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։ Երկնքից ընկավ երեք խնձոր: 7-ը չափիր մեկ կտրիր:

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հայուր քառասունյոթ, վեց հազար ինը հայուր ութսունհինգ, տասնըերկու հազար հինգ հայուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնըհինգ հիսունութ, վեց հայուր իննըսունյոթ, ութսունիննը:

  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ – մեծություն, մարդ, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր:

Ածականներ – մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, վերջին, լուսավոր, դատարկ:

Թվականներ — Չորրորդ, հինգ, երրորդ, հինգերորդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *