Ինքնաստուգման հարցեր

1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

միավորների

տասնավորների

հարյուրավորների

հազարավորների

ոչ մի կարգում

2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

999

199

789

987

989

3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը

կմեծանա 2-ով

կփոքրանա 2-ով

կմեծանա 12-ով

կփոքրանա 12-ով

կմնա նույնը

4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

7

18

21

28

37

5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

8

0

5

4

6

6․ 48-թվի   5/8  մասը կլինի

6

24

30

20

40

7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

12

50

24

60

36

8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

2500

2005

2055

2050

2000

9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

10

22

11

5

12

10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует

5/9 մասը

4/9 մասը

4/5 մասը

4/10 մասը

4/12 մասը

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:

13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:

14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

Подпись отсутствует

40

15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:

16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կարում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ — Կրակ, տուն, թոնիր, կերակոջր

Ինչպիսի՞ — անգութ

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր- ուտելիք

կշտանալ- կուշտ լինել

անգութ- ուրախ

շինել-կառուցել

խելոք- զուսպ

մանուկ- փոքրիկ

հանդ- արտ

հերկել- վարել

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Մեր տված փայտից պատրաստում են դռներ, տներ: Այդ ամեն-ինչը իրենց համար են պատրաստում իսկ մեզ բան չեն տալիս:

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից:

Բարև ձեզ ես օճառն եմ: Ես բողոքում եմ, որովհետև երբ երեխաները գալիս են բակից ինձնով լվանում են իրենց կեղտոտ ձեռքերով: Եվ նույնպես ծնողները ինձ դա դուր չէ գալիս:

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –

Ի՞նչ լինել –

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել –

Փնտրել –

Մտաբերել –

Վերջացնել –

Բարևել –

Կարդալ –

Վճռել –

Խմել –

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալառողջանալ
ապաքինվելզմայլվել
պարծենալխորհել
մտածելհպարտանալ
բարկանալճախրել
թռչելզայրանալ
  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել —

Հիշել —

Մոտենալ —

Պակասել —

Մթնել —

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը (ի՞նչ է անում) իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) իր որջում: (նիհարել)

Առավոտյան (ի՞նչ եղավ) սառը քամին: (փչել)

Առավոտյան (ի՞նչ արեց) սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
  2. Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –

Բարկանալ –

Նեղանալ –

Եռալ –

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

  1. Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:

Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք:

Ուրիշ աղվեսի անունից Բարև ձեզ ես աղվեսն եմ: Իմ ընկեր աղվեսը մի օր իր պոչը թողնում է թակարդում: Եվ որոշեց, որ մեզ էլ կանչի համոզի, որ ձեռներս քաշենք մեր պոչերն ու թողնենք թակարդի մեջ: Բոլորիս հավաքեց համոզեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրվի մեր պոչերը: Բայց մեր ընկերներից մեկը եկավ աղվեսին ասաց.

_____ «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Արևմտահայերեն թատրոն 4.3 դասարանում

Կրիան ու նապաստակը

Նապաստակը կծաղրէր կրիան, որովհետևւ շատ դանդաղ էր: Օր մը կրիան, ճանչնալով նապաստակին ծույլ բնաւորութիւնը, ըսաւ.

-Մրցինք, կրնայ ըլլայ որ ես յաղթեմ:

-Դո՞ւն յաղթես. գիտե՞ս որ մեկու մը դանդաղ ըլլալը բացատրելու համար՝ «Կրիայի պէս դանդաղ է» կըսեն. իսկ ես նետի պէս կը թռչիմ:

-Այո՛, արագ ես, բայց ես պատճառներս ունիմ պնդելու համար, թե կրնամ յաջողիլ:

-Լաւ, փորձենք: Վաղը առաւօտ, արեւը ելլելուն՝ հոս կ՚ըլլանք:

-Այո՛, նայինք թե ո՛վ առաջ կը հասնի, ըսաւ կրիան:

-Մինչեւ այդ ծառը, ըսաւ նապաստակը:

-Ո՛չ, մինչեւ հեռաւոր այդ տունը:

-Շատ լաւ, ըսաւ նապաստակը:

-Ուրեմն, ցը՜… վաղը կտեսնուինք:

Յաջորդ առատուն, նապաստակը եւ կրիան հասած էին որոշուած տեղը:

-Մեկնի՞նք:

-Այո՛. մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Կրիան ճամբայ ելաւ, իսկ նապաստակը մտածեց.

«Ի՞նչ հարկ կայ աճապարելու, ուզածիս չափ ժամանակ ունիմ, կրնամ հիմա քունս շարունակել, յետոյ երկու անգամ ցատքեմ՝ կրնամ հասնիլ իրեն ու անցնիլ, հոն ալ դեռ քունս շարունակել մինչեւ որ հասնի»:

Տարածուեցաւ կակուղ հողին վրայ ու քնացաւ:

Կրիան իր դանդաղութեամբը ժամանակ չկորսընցուց, վազեց որքան կրցաւ. Եւ երբ նապաստակը արթընցաւ, ինք գրեթէ հասեր էր սահմանին:

Նապաստակը՝ «հասնիմ» ըսաւ, ոյժ տուաւ, բայց երբ հասաւ, կրիան արդեն նստած՝ զինք կը բարեւէր ժպտալով:

Երկու այծ

Երկու այծեր՝ կ՚ուզէին անցնիլ գետակէ մը. բայց կամուրջը այնքան նեղ էր՝ որ հազիւ մէկը միայն կրնար անցնիլ:

Պէտք էր մէկը կամ միւսը ետ քաշուէր ու ճամբայ տար: Բայց երկու այծերուն մայրիկները սորվեցուցած չէին իրենց ձագերուն՝ թէ պէտք էին ազնիւ ըլլալ, տեղի տալ, մանաւանդ տկարներուն:

-Ճամբայ տուր ինծի, ըսաւ առաջին այծը:

-Ե՞ս ճամբայ տամ, դո՛ւն ետ գնա, ըսաւ երկրորդ այծը:

-Ինչո՛ւ ես պիտի երթամ եղեր, դո՛ւն քաշուէ:

-Ո՛չ, նախ ես հասայ կեդրոնը:

-Ես աւելի մեծ եմ, ինծի պատիւ պիտի ընես:

Երկուքէն ոչ մեկը ուզեց տեղի տալ. երկուքն ալ կոտոշները ցցեցին ու յարձակեցան իրարու վրայ:

Կռիւը երկար չտեւեց. այնքան ուժգին զարնուեցան իրարու, որ երկարու, որ երուաքն ալ գլորեցան գետակին մէջ:

Տեղի տալը շատ անգամ ազնուութիւն եւ խելացիութիւն է:

Սուրբ Ներսես Շնորհալի «Հավատով խոստովանիմ»

ԺԳ

Արքայ երկնաւոր,
Տուր ինձ զարքայութիւն Քո,
Զոր խոստացար սիրելեաց Քոց,
Եւ զօրացո զսիրտ իմ
Ատել զմեղս
Եւ սիրել զՔեզ միայն
Եւ առնել զկամս Քո
Եւ ողորմեա Քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս:

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի:

Վան

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է: այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան


Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Каждое лето Нина и её брат Коля отдыхают на даче. Там живут их бабушка и дедушка, которые всегда серьёзно готовятся к приезду внуков. В этом году дедушка выкопал маленький прудик и запустил туда рыбок. Бабушка посадила в саду цветы, а на грядках – огурцы и помидоры.
В середине июня Нина и Коля наконец-то приехали. Погода была прекрасная: тёплая, солнечная, но не жаркая. Дети кормили рыбок в пруду, играли в мяч на лужайке. Бабушка угощала внуков свежими огурчиками.
 В самом начале июля у Коли был день рождения. Он получил в подарок подводную лодку. Довольный семилетний именинник сразу же запустил лодку в пруд и позвал играть сестру. Но Нину не интересовала эта игра. Она закончила пятый класс и считала себя уже взрослой. Нина очень любит рисовать и мечтает стать художником, поэтому летом она много и с удовольствием рисовала. С дачи девочка привезла прекрасные рисунки. Чудесные бабушкины цветы, дедушкин пруд, солнечная лужайка – всё это нарисовала Нина! Целый год дети будут смотреть на эти рисунки и вспоминать летний отдых на даче.

2. Выберите правильный вариант.

1. Каждое лето Нина и её брат Коля…

А) отдыхают на море.

Б) ездят к бабушке и дедушке.

В) ходят на рыбалку.

2. Погода была…

А) солнечная и жаркая.

Б) солнечная и тёплая.

В) солнечная, но холодная.

3. Бабушка угощала внуков…

А) свежими фруктами.

Б) свежими овощами.

В) сладкими пирожками.

4. Коле исполнилось семь лет…

А) в середине лета.

Б) в конце лета.

В) в начале лета.

5. Коля получил в подарок на день рождения…

А) одежду.

Б) игрушку.

В) сладости.

6. На даче Нина…

А) ловила рыбу.

Б) плавала в пруду.

В) занималась любимым делом.

7. Дети будут вспоминать зимой…

А) игры на лужайке.

Б) игры на пруду.

В) чудесные летние дни.

8. Выбери название рассказа.

А) Самый лучший подарок.

Б) Рисунки Нины.

В) Летом на даче.

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ էս ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերով փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը նավը ընկավ մեջը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-

հանգստանալ-

խաղալ-

զրուցել-

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

․․․ ձուկ

․․․ նավ

․․․ ճանապարհորդ

․․․ ծով

  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր