Մայրենիի ստուգատես աշխատանք 1-ին

Ուրիշ աղվեսի անունից Բարև ձեզ ես աղվեսն եմ: Իմ ընկեր աղվեսը մի օր իր պոչը թողնում է թակարդում: Եվ որոշեց, որ մեզ էլ կանչի համոզի, որ ձեռներս քաշենք մեր պոչերն ու թողնենք թակարդի մեջ: Բոլորիս հավաքեց համոզեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրվի մեր պոչերը: Բայց մեր ընկերներից մեկը եկավ աղվեսին ասաց.

_____ «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Արևմտահայերեն թատրոն 4.3 դասարանում

Կրիան ու նապաստակը

Նապաստակը կծաղրէր կրիան, որովհետևւ շատ դանդաղ էր: Օր մը կրիան, ճանչնալով նապաստակին ծույլ բնաւորութիւնը, ըսաւ.

-Մրցինք, կրնայ ըլլայ որ ես յաղթեմ:

-Դո՞ւն յաղթես. գիտե՞ս որ մեկու մը դանդաղ ըլլալը բացատրելու համար՝ «Կրիայի պէս դանդաղ է» կըսեն. իսկ ես նետի պէս կը թռչիմ:

-Այո՛, արագ ես, բայց ես պատճառներս ունիմ պնդելու համար, թե կրնամ յաջողիլ:

-Լաւ, փորձենք: Վաղը առաւօտ, արեւը ելլելուն՝ հոս կ՚ըլլանք:

-Այո՛, նայինք թե ո՛վ առաջ կը հասնի, ըսաւ կրիան:

-Մինչեւ այդ ծառը, ըսաւ նապաստակը:

-Ո՛չ, մինչեւ հեռաւոր այդ տունը:

-Շատ լաւ, ըսաւ նապաստակը:

-Ուրեմն, ցը՜… վաղը կտեսնուինք:

Յաջորդ առատուն, նապաստակը եւ կրիան հասած էին որոշուած տեղը:

-Մեկնի՞նք:

-Այո՛. մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Կրիան ճամբայ ելաւ, իսկ նապաստակը մտածեց.

«Ի՞նչ հարկ կայ աճապարելու, ուզածիս չափ ժամանակ ունիմ, կրնամ հիմա քունս շարունակել, յետոյ երկու անգամ ցատքեմ՝ կրնամ հասնիլ իրեն ու անցնիլ, հոն ալ դեռ քունս շարունակել մինչեւ որ հասնի»:

Տարածուեցաւ կակուղ հողին վրայ ու քնացաւ:

Կրիան իր դանդաղութեամբը ժամանակ չկորսընցուց, վազեց որքան կրցաւ. Եւ երբ նապաստակը արթընցաւ, ինք գրեթէ հասեր էր սահմանին:

Նապաստակը՝ «հասնիմ» ըսաւ, ոյժ տուաւ, բայց երբ հասաւ, կրիան արդեն նստած՝ զինք կը բարեւէր ժպտալով:

Երկու այծ

Երկու այծեր՝ կ՚ուզէին անցնիլ գետակէ մը. բայց կամուրջը այնքան նեղ էր՝ որ հազիւ մէկը միայն կրնար անցնիլ:

Պէտք էր մէկը կամ միւսը ետ քաշուէր ու ճամբայ տար: Բայց երկու այծերուն մայրիկները սորվեցուցած չէին իրենց ձագերուն՝ թէ պէտք էին ազնիւ ըլլալ, տեղի տալ, մանաւանդ տկարներուն:

-Ճամբայ տուր ինծի, ըսաւ առաջին այծը:

-Ե՞ս ճամբայ տամ, դո՛ւն ետ գնա, ըսաւ երկրորդ այծը:

-Ինչո՛ւ ես պիտի երթամ եղեր, դո՛ւն քաշուէ:

-Ո՛չ, նախ ես հասայ կեդրոնը:

-Ես աւելի մեծ եմ, ինծի պատիւ պիտի ընես:

Երկուքէն ոչ մեկը ուզեց տեղի տալ. երկուքն ալ կոտոշները ցցեցին ու յարձակեցան իրարու վրայ:

Կռիւը երկար չտեւեց. այնքան ուժգին զարնուեցան իրարու, որ երկարու, որ երուաքն ալ գլորեցան գետակին մէջ:

Տեղի տալը շատ անգամ ազնուութիւն եւ խելացիութիւն է:

Սուրբ Ներսես Շնորհալի «Հավատով խոստովանիմ»

ԺԳ

Արքայ երկնաւոր,
Տուր ինձ զարքայութիւն Քո,
Զոր խոստացար սիրելեաց Քոց,
Եւ զօրացո զսիրտ իմ
Ատել զմեղս
Եւ սիրել զՔեզ միայն
Եւ առնել զկամս Քո
Եւ ողորմեա Քո արարածոց
Եւ ինձ բազմամեղիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *