Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:
Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:
Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:
Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:
Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:
Առաջադրանքներ
- Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:
Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:
Ի՞նչ անել – կարդալ, գոլորշիանալ, երգել, արդուկել,
Ի՞նչ լինել – լուսանալ, մթնել:
2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:
- Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:
Զարթնել – արթնանալ
Փնտրել – ման գալ
Մտաբերել – հիշել
Վերջացնել – ավարտել
Բարևել – ողջունել
Կարդալ – ընթերցել
Վճռել – որոշել
Խմել – ըմպել
- Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ | առողջանալ |
ապաքինվել | զմայլվել |
պարծենալ | խորհել |
մտածել | հպարտանալ |
բարկանալ | ճախրել |
թռչել | զայրանալ |
- Գտի՛ր բայերի հականիշները:
Գտնել — կորցնել
Հիշել — մոռանալ
Մոտենալ — հեռանալ
Պակասել — ավելանալ
Մթնել — լուսանալ
- Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:
Ձմռանը արջը (քնում է) իր որջում: (քնել)
Ձմռանը արջը (նիհարում է) իր որջում: (նիհարել)
Առավոտյան (փչեց) սառը քամին: (փչել)
Առավոտյան (դադարեց) սառը քամին: (դադարել)
Բայի դեմքը
Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:
Օրինակ՝ վազել:
Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:
Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:
Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:
Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:
Ես վազում եմ: Մենք վազում ենք:
Դու վազում ես: Դուք վազում եք:
Նա վազում է: Նրանք վազում են:
Ես կառուցեցի: Մենք կառուցեցինք:
Դու կառուցեցիր: Դուք կառուցեցիք:
Նա կառուցեց: Նրանք կառուցեցին:
Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:
Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:
- Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
կարդալ, նվալ, բզալ, խոսալ, չորանալ, փափուկանալ:
բզել, խոսել, մլավել, գցել, կոտրել, բացել:
- Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:
Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:
- Շարունակի՛ր ըստ օրինակի:
Օրինակ՝ չորանալ – չորացնել
Վերջանալ – վերջացրեց
Բարկանալ – բարկացրեց
Նեղանալ – նեղացնել
Եռալ – եռացրեց
Բայի թիվը
Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:
Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:
Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:
- Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:
Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ
Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք: