1. Did you cook breakfast yesterday morning? No, I didn’t.

2. Did the boys watch a film last night? Yes, they did.

3. Did mum clean the house yesterday? No, she didn’t.

4. Did your grandparents visit you last weekend? Yes, they did.

5. Did Steve play basketball last weekend? Yes, he did.

6. Did you and Claire clean your rooms last Monday? No, we didn’t

Ex. 2

  1. The girls/ play tennis? No, they didn’t.
  2. Mom/lister to music. Yes, she did
  3. Dad/cook burger Yes he did
  4. The dogs/stay in the car.No, they didnt
  5. The boy/collect shells. Yas he did
  6. It/rain. No it didn’t

Թեստ 20 Վախթանգ Անանյան «Քարակոփ կածան»

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առանձին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։ Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։ Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։ Հետաքրքրությունից մղված վեր բարցրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։ Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայռերի արանքներից։ Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից

առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։ Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․ Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով դրանք:

մարդուց, երբեմնի

2. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Մենատնտես բառը նշանակում է մենակ տնտեսություն անել:

3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

պտուղներ-բերք,

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ – ավտոտնակ

բ/դաչա- ամառանոց

գ/մայկա- շապիկ

դ/սումկա- պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառեր:

Կաթին, աչք պարզ բառ:

Կիսաայրված, մենատնես բարդ բառ:

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:

Ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է

10. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավանԾաղկաձորԱղվերան։

դիրքը Հայաստանում

Բնության փոփոխությունները

  1. Եթե չլիներ բույսը կամ ծառը նաև մենք չէինք լինի, որովոետև մեզ բնությունը թթվածին է տալիս մենք նրանցով շնչում էնք:
  2. Եթե միջատնները չլինեին ապա չեն լինի կենդանիները, որովհետև կան կեդանիներ որոնք սնվում են միջատներով:
  3. Եթե չլիներ աղվեսները ապա կշատանաին գորտերը, մողեսները և կռիսները:
  4. Եթե չլիներ սարերը ապա չեր լինի ջրերը, որովհետև ջրերը գալիս են սարերից:
  5. Եթե չլիներ ծառերը փայտերը ապա չեր լինի թղթերը, որովհետև թղթերը պատրաստում են դրանցից:

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

Advertisement

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Առաջադրանքներ

Փորձի՛ր «Չ»-ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։

Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Արարատի մարզ

Արարատի մարզի տարածքը՝ 2,010 կմ²

Բնակչություն ՝ 311,400 Մարզկենտրոն՝ Արտաշատ

Քաղաքներ՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի

Տեսարժան վայրեր՝ Արտաշատ, Դվին, Խոր Վիրապ, Կաքավաբերդ, Հովհաննես-Կարապետ, Ստեփանոս, Վիշապաքարեր, Խոսրովի արգելոց

Հարևան մարզեր՝ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին

Սահմանակից պետություններ՝ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից՝ Թուրքիային

Գետեր՝ խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասուհեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերն ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է՝

Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Ջրամբարներ՝   Զովաշենի, Ազատ

Լեռներ՝ Արարատ /5165մ/, Գեղամա լեռներ, Երախի լեռներ, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթներ, Սպիտակասար:

Լեռնաշղթաներ՝ Ուրծի լեռնաշղթա, Գեղամա լեռնաշղթա, Դահնակի լեռնաշղթա:Արարատի մարզում է գտնվում Զանգակատուն գյուղը, որը հնում կոչվել է Չանախչի: Այստեղ է ծնվել հայ բանաստեղծ Պարույր Սևակը: Պատկեր:Ararat.svg

Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։

  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել- գովասանք ասել

բարկանալ- զայրանալ

հիմնադրել- կառույցի հիմքը դնե

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հասարակ-հատուկ, հիմար-գիտուն, մեծ-փոքր, անհանգիստ-հանգիստ, վորջին-սկիզբ:

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր:

Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որև է բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Լրացրած է:

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը: Շրջերես բառը կոչվում է Հակառակ՝ շրջված երես
    ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ-լավ, սովորական-անսովոր, պարզ- պղտոր:

  1. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական

Դարակները սեղան:

Ածական

Պոչը ձուկ

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է
բ/չէր կարողանում
գ/դնեն
դ/դարձավ

Ա/ ձանձրացնել

Բ/ չկարողանալ

Գ/ դրեցին

Դ/ դարնալ

8. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:

Կաղամբն է

10. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Այդ տղան թարս հարցեր տվուղ էր: Աննդատ ձանձրացնող:

11. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

12. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

13. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Տղան ճիշտ է ասում «Ինչու դարակները սեղան ունեն»: Այո տղան ճիշտ է ասում:

Ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Այո ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և շարունակում եդպես իր ամբողջ կյանքում:

Տղան այդպես էլ չսովորեց նորմալ հարցեր տալ թե սովորեց: Տղան այդպես էլ չսովորեց նորմալ հարցեր տալ:

14. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

Ինչու բռնակը ունի շիշ:

Ինչու քիթը ունի շուն:

Ինչու մազը ունի գլուխ:

Ինչու թևը ունի շոր:

Ամպիկները

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին: Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։

  1. Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Երանի՜ ծարաված ամպիկներին:

  1. Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր են աճում այգում:

Մի շոգ օր ես Եգիպտոսում լողացի:

Ճերմակաթև ամպիկ- ները խաղացին վալեյբորլ

Բրդոտ արջի բրդերը թափվեցին:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Բրդոտ, լսում ենք բրթոտ:

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

  1. Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Մրգեր- միրգ

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։