10․10․2023

Գումարման զուգորդական հատկությունը

Նկարում կա 3 կապույտ քար, 1կարմիր քար և 5 կանաչ քար:

1.bmp

Հաշվենք գունավոր քարերի ընդհանուր թիվը:

Գումարը հաշվենք երկու եղանակով:

1-ին եղանակ:

3 կապույտ քարերին գումարենք 1կարմիր քարը և ստացված գումարին ավելացնենք 5 կանաչ քարերը:

2.bmp

Ստանում ենք՝

(3+1)+5=4+5=9

2-րդ եղանակ:

  1կարմիր քարին գումարենք 5կանաչ քարերը և 3 կապույտ քարերին ավելացնենք ստացված գումարը:

3.bmp

Ստանում ենք՝

3+(1+5)=3+6=9

Տեսնում ենք, որ երկու եղանակներով հաշվելիս ստացվում է քարերի նույն քանակը՝ 9

Եզրակացություն՝ 

(3+1)+5=3+(1+5)

Այս կանոնը ճիշտ է նաև ընդհանուր դեպքում:

Երկու թվերի գումարին երրորդ թիվը գումարելիս կարելի է առաջին թվին գումարել երկրորդ և երրորդ թվերի գումարը:

Այս կանոնը կոչվում է գումարման զուգորդական հատկություն:

         Օրինակներ՝

600+830+70=600+(830+70)=600+900=1500

110+700+300+30=110+(700+300)+30=110+1000+30=1140

5340+60+494+6=(5340+60)+(494+6)=5400+500=5900

Առաջադրանքներ.

1. Հաշվիր՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:

400+540+60=400+(540+60)=400+600=1000

425+392+8=425+(392+8)=425+400=825

130+700+300+30=(130+30)+(700+300)=160+1000=1160

4550+50+395+5=(4550+50)+(395+5)=4600+400=5000

5580+20+496+4= (5580+4)+(496+20)=5584+516=6100

240+800+200+19=(800+200)+(240+19)=1000+259=1259

364+36+280+20=(364+20)+(280+36)=384+316=700

256+44+750+250=(256+44)+(750+250)=300+1000=1300

189+70+30=189+(70+30)=189+100=289


139+14+86=139+(14+86)=139+100=239

1033+967+255=1033+(967+255)=1033+1222=2255

333+6667+1992= 333+(6667+1992)=333+8659=8992

Լրացուցիչ

1. Մեծ միավորներից մեկը արտահայտիր փոքր միավորով: 

5տ3ց=53ց

30կգ60գ=30060գ

6օր14ժ =158ժ

30ր40վ=1840 վ

 10մ9սմ =1009 սմ

 20կմ70մ=20070 մ

 4սմ3մմ =43 մմ

6սմ4մմ =64մմ

2. Համեմատիր. 

6կմ700մ < 7կմ900մ

 18դմ9սմ = 189սմ

 9տ400կգ < 9տ 600կգ 

39կգ700գ >38կգ900գ 

5. Գտիր այն 6 հավասար թվերը, որոնց գումարը 1944 է:

972+972=1944

Կոմիտաս «Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
  1. Բացատրի’ր արտահայտությունները:

վար եկան-ցած իջան

շար եկան-շարվել

մաղ տալ- մաղել

շաղ տալ-տարածել

քող կապել-մարախուղ

  1. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Մի օր աշունը զարտնում է և օրը բացվում է։ Երբ օրը բացվեց սկսվում է մի քամի, ու երեխաները սկսում են մրսել։ Նրանք ամեն առավոտ զարտնում են քնից և նախաճաշում են ու գնում դպրոց։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տագանալ

հեռու-մոտիկ

վառել-հանցնել

  1. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Լրացուցիչ աշխատանք

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

09.10.2023

Լուծում ենք գունավոր խնդիրներ

  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։

12 կարմիր մատիտ

  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։
  • Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

20 գնդիկ

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

23 գնդակ

  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։

12 գնդակ