Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն ես բառաչո՞ւմ եմ՝ բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ թաթով պոկեց Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց իրար:
Լավ է, որ այդ երկու սարսափելի երկվորյակների գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:
Առաջադրանքներ
- Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
- Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
Հանձնարարել, չարչարվեց, օգտագործեց, վերջացրել, թռչել:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
- Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը:
- Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։ Շշմած կարագը երազում էր․․․
- Շարունակի՛ր: Ի՞նչ կլիներ, եթե։ Շշմած կարագը երազում է, որ ոչ մեկ նրան չքսի հացին ուտի:
Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում, ապա բոլորին կուտեր:
Եթե մուկը մլավեր, ապա կատվին կուտեր:
Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա գիժ կանվանեին:
Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա կգա գիշերը:
- Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։
Առյուծը- բառաչում
Խոզը-
Հավը-
Այծը- մկկում է
Կատուն- կատուն ոռնում է
Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.
կլոր շերեփ
ոռնացող հեռախոս
Առյուծի զանգ
կծու պղպեղ
քնած արջ
պզզող նարինջ
Օրինակ՝ շատախոս շերեփ,
- Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
Մուկը մլավեց:
Մի օր մուկը մլավեց որպեսզի կատուն նրան չուտի: Սենց մի ասածվածք կա լավություն արա գցիր ջուրը: Նա մի օր կատվի հետ լեզու է գտնում: Խոսացին խոսացին և հա մի պատմություն: Մուկը մլավելով կատվի հետ լեզու է գտնում և գցում ջուրը: նա այնքան մլավեց դարձավ կատու: իսկ կատուն դարձավ մուկ: Նա ամեն օր նրա հետևից էր ընկնում: Ինչպես դարձավ մուկը կատու, իսկ ինչպես կատուն դարձավ մուկ: Հետաքրքիր է:
- Հորինածդ պատմությունը ձայնագրի՛ր և հրապարակի՛ր: