Մաթեմատիկան ամառային արձակուրդներին

Ողջույն ինչպես հասկացաք ես Լիան եմ։ Այսօր վերջապես սկսվեց դպրոցական նոր ուսումնական տարին։ Ես հիմա 5-րդ դասարան եմ։ 4-րդ դասարանում ես մաթեմատիկաի տնայինները անում էի և կարծում եմ, որ այս կիսամյակում էլ լավ կանեմ։ Այսօր սեպտեմբերի 2-ն է և այսօր բոլորն եկել են դպրոց։ Ձեզ էլ լավ ուսումնական տարի մեզ էլ ուսումնական տարի։

Ամառային առաջադրանքներ

Կարդա և կատարիր առաջադրանքները։

Ակնոց— Ակնոցը մարդիկ օգտագործել են անհիշելի ժամանակներից։ Հին էսկիմոսները որպես արևային ակնոց օգտագործում էին ոսկորի կամ փայտի կտորներ, որոնց անցքերից նայում էին արևին։ Կոնտակտային ոսպնյակները հայտնագործվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից և այնուհետև պատրաստվել ապակուց: Ակնոցների խոշորագույն արտադրողը Իտալիան է, որին հաջորդում է Չինաստանը։ Կարծիք կա, որ ակնոց կրելը կարող է փչացնել տեսողությունը, բայց դա ճիշտ չէ։ Ակնոցները օգնում են շտկել տեսողությունը, բայց չեն ազդում դրա վատթարացմանը: Այժմ ակնոցը շատ տարածված է և օգտագործվում է տարբեր նպատակներով։ 1950-ական թվականներին հայտնի դարձավ ակնոցների նոր տեսակ՝ 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված ակնոցները։ Շատ տարածված են արևային ակնոցները։ Ժամանակակից արևային ակնոցները կարող են ավտոմատ կերպով մգանալ՝ ի պատասխան պայծառ լույսի, ապահովելով աչքերի հարմարավետություն: Ընթերցանության ակնոցները մասնագիտացված ակնոցներ են, որոնք օգնում են տարիքի հետ կապված հեռատեսություն ունեցող մարդկանց կենտրոնանալ մոտ գտնվող առարկաների վրա: Սպորտային ակնոցները օգտագործվում են աչքերը վնասակար ազդեցություններից և վնասվածքներից պաշտպանելու համար: Կան նաև աչքերը շինարարական կամ քիմիական նյութերից պաշտպանող ակնոցներ։

Առաջադրանքներ

1․ Գրի՛ր, թե ինչ բաղադրիչներից է կազմված ակնոց բառը և դրա ածանցով նոր բառեր կազմիր /3 բառ/: Ակնոցներ կան, որ պաշտպանվում են քիմիական իրերից: Կան, որ պաշտպանվում են շինարարական իրերից: 3D ֆիլմեր դիտելու համար։ Ընտերցանության համար և այլն։
2․ Բացի տեսողական խնդիրները կարգավորելուց ուրիշ ինչի՞ համար են մարդիկ ակնոց օգտագործում։ Օրինակ՛․ Արևից պաշտպանվելու համար, շինարական փոշինորից ազատվելու համար”
3․ Երբև է տեսե՞լ ես հիին ժամանակվա մարդկանց ակնոցները, դրանք ինչո՞վ են հիմիկվա ակնոցից տարբերվում։ Իրականում չեմ տեսել։
4․ Տեքստից գտիր հետևյալ բառերի հականիշները՝ նոր, սուտ, խանգարել, մութ։
5․ Ո՞ր երկրներն են ակնոցների արտադրությամբ հայտնի։

Ակնոցների խոշորագույն արտադրողը Իտալիան է, որին հաջորդում է Չինաստանը։

****

Կետեր Մենք բոլորս գիտենք, որ կետերը մեր մոլորակի ամենաեզակի, ամենամեծ և տպավորիչ արարածներից են, և որքան շատ ենք սովորում նրանց մասին, այնքան ավելի շատ կարող ենք գնահատել նրանց դերը բնական աշխարհում: Կետերը կաթնասուններ են և օդ են շնչում, դրա համար նրանք հաճախ բարձրանում են ջրի մակերես և իրենց մարմնի վրայի հատուկ անցքերի միջոցով օդ են հավաքում։ Նրանց շնչառական անցքը կամ «ծխնելույզը» գտնվում է գլխի վերին մասում։ Սուզվելու ժամանակ կետերը փակում են այս փոսը, և երբ դուրս են գալիս, նրանք բացում են անցքը և դուրս թողնում մարմնի ներսում կուտակված ջուրը՝ ստեղծելով ջրի շատրվան։ Կետերն ունեն իրար հետ շփվելու կարողություն։ Նրանք օգտագործում են հատուկ հնչյուններ և երգեր: Բոլոր կաթնասունների մեջ կետերն ամենաբարձր ձայնն ունեն, ինչը համեմատելի է օդ բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի ձայնի հետ։ Կապույտ կետի ձայները անցնում են հսկայական տարածություններ ջրի տակ և լսվում են մինչև 1600 կիլոմետր հեռավորության վրա: Կետերը ցամաքում հարազատներ ունեն։ Դուք երբեք չեք կռահի, թե ովքեր են կետերի ամենամոտ ազգականները ցամաքում: Պարզվում է՝ սրանք գետաձիեր են։

Առաջադրանքներ

1․ Կետերն ինչպե՞ս են օդ շնչում։
2․Եթե կետից 10 կիլոմետր հեռու լինես, նար ձայնը կլսվի՞։ Պատասխանդ պատճառաբանիր։
3․ Քո կարծիքով ինչո՞վ է գետձին նման կետին։
4․ Գետաձի բառը արմատների բաժանիր, փորձիր արմատներից յուրաքանչյուրով նոր բառեր կազմել։
5․ Գրեք սևով նշված բառերի հականիշները։ Հաճախ-երբեմն, հատուկ-հասարակ, տակ-վրա, ցամաքում-այս բաժինը լրացված չէ։

***

Առյուծներ— Առյուծները գիշատիչ կաթնասուններ են, նրանք կարող են ապրել տարբեր միջավայրերում՝ սավաննաներից մինչև ջունգլիներ և նույնիսկ լեռնային շրջաններ: Ապրում են խմբերով, որոնք կոչվում են պրայդ։ Առյուծների պրայդները կազմված են մինչև 40 առյուծներից։ Առյուծներն ունեն շատ հզոր ծնոտներ, նրանք կարող են փշրել ոսկորները, նրանց ստամոքսը ևս շատ դիմացկուն է և կարող է մարսել արդեն փտած միսը։ Առյուծները դանդաղաշարժ և քնկոտ կենդանիներ են և կարող են քնել օրական մինչև 20 ժամ։ Ծանր քաշի պատճառով առյուծները երկար չեն կարողանում վազել և որս անելիս խմբով ճիշտ դիրքերում են կանգնում, որ որսին փախչելու տեղ չթողնեն։ Որսի համար անտեսալեի մնալու համար թաքնվում են շրջապատի բարձր խոտերի ու ծառերի արանքում։ Քանի որ առյուծներն ունեն հետևի հզոր ոտքեր, որոնք օգնում են նրանց որսի վրա ցատկելիս, նրանց զոհը կարող է լինել խոշոր ամենախոշոր կաթնասունները՝ զեբրեր, անտիլոպներ, գոմեշներ և նույնիսկ փղեր: Առյուծները ջուր չեն սիրում, բայց նրանք կարողանում են լողալ և հաճախ որս են անում գետերի միջով շրջելով:

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս են կոչվում առյուծների խմբերը։ Կենդանիների խմբերի ուիրշ ի՞նչ անվանումներ գիտես։ Ապրում են խմբերով, որոնք կոչվում են պրայդ։ Առյուծների պրայդները կազմված են մինչև 40 առյուծներից։
2․ Ինչի՞ համար են առյուծներն օգտագործում իրենց հետևի ուժեղ ոտքերը։ Նրանց հետևի ոտքերը օգնում են նրանց ցատկել։
3․ Քո կարծիքով ե՞րբ է առյուծը ջրի մեջ որս անում։ Իմ կարծիքով Առյուծները լողալիս կարող են որս անել։
4․ Ի՞նչն է պատճառը, որ առյուծները չեն կարողանում երկար վազել։
5․ Տեքստից գտիր գործողություն կատարող 5 բառ և դրանք ուղիղ ձևով դիր։

***

Ավտոմեքենա — Ավտոմեքենան ընդամենը 2 հարյուր տարվա պատմություն ունի։ Առաջին ավտոմեքենան եռանիվ էր, այն 1885 թվականին ստեղծել է գերմանացի ինժեներ Կառլ Բենցը։ Սկզբում ավտոմեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թվականին Հենրի Ֆորդը թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել։ Ներկայում աշխարհում հաշվում է ավելի քան 500 միլիոն մարդատար ավտոմեքենա, և ամեն տարի արտադրվում են ևս 50 միլիոն նորերը։ Ավտոմեքենաները կարող են տարբեր ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Ներկայիս հաշվարկներով մինչև 35 տարեկան մարդկանց մահվան առաջին պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարներն են։ Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ։ Վթարի դեպքում դրանք ակնթարթորեն փչվում են օդով, թուլացնում հարվածի ուժը և ուղևորներին առավելագույնս պահպանում վնասվածքներից։

Առաջադրանքներ

1․ Վթարի ժամանակ մարդկանց վնասվածքներից պաշտպանելու համար մեքենաներում ինչե՞ր են հորինել։Շատ ավտոմեքենաներում այսօր օգտագործվում են օդային բարձիկներ։
2․ Բացի մարդատար մեքենաներից ուրիշ ի՞նչ մեքենաներ գիտես, թվարկիր դրանք։
3․ Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող 6 բառ, դրանք դիր ուղիղ ձևով։
4․ Տեքստի թվականները գրիր տառերով։ Հիշիր, որ մինչև 99 բոլոր թվականները գրվում են միասին։ 2-երկու, 1885- հազար ութ հարյուր ութսունհինգ, 1907- հազար իննը հարյուր յոթ, հիսուն-հիսուն, 35-երեսունհինգ։
5․ Տառերը դասավորիր և ստացիր բառեր՝ քենմեա, կարթանժեք, շեջհր, րձբաիկ, մերթք, վակաթն։ Մեքենա, թանկարժեք, բարձիկ, մթերք, թվական։

****

Օդապարիկներ— Օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից։ Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը։ Օդապարիկի ներքևում ճոպաններից կախված է զամբյուղը։ Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թվականին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին։ Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։ Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով։ 1804 թվականին ռուս գիտնական Զախարովը օդապարիկով թռիչք է կատարել զանազան ֆիզիկական երևույթներ դիտելու համար։ 19-րդ դարի կեսերին օդապարիկներն սկսել են լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն)։ Սակայն օդապարիկը միշտ չէ, որ թռչում էր ցանկալի ուղղությամբ, որովհետև քամիների դեպքում այն շարժվում էր քամու ուղղությամբ։ Այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին։ Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը առաջարկել է  ռազմական ճարտարագետ Մենիեն։ Սկզբում ուղևորատար օդապարիկները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով։ Սակայն դա վտանգավոր նյութ էր, որովհետև շուտ էր բռնկվում և դառնում դժբախտ պատահարների պատճառ։  Ժամանակակից օդապարիկներում կիրառվում է հելիումը։

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ բառերից է կազմված օդապարիկ բառը, արմատներով մի քանի նոր բառ կազմեք։
2․ հատևյալ գոյականներին ածանցներ ավելացրեք և ստացեք ինչպիսի հարցին պատասխանող բառեր՝ գույն, թև, ձև /ավոր/, օդ, քաղաք, ջուր /ային/, համ, գլուխ, ձայն /ան/։
3․ Ե՞րբ են մարդիկ առաջին անգամ ծանոթացել օդապարիկին։
4․ Առաջին օդապարիկները ի՞նչ նպատակով էին օգտագործվում։
5․ Ինչո՞ւ էին գյուտարարները մտածում օդապարիկների թռիչքի կառավարելիության մասին։

***

Լեգո— Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր: Անգամ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները ձեռք բերելու և ամենաբարդ կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով: Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և սկզբում զբաղվում էր փայտյա խաղալիքների արտադրությամբ: «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին:  Լեգոյի 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում: Լեգոյի գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է: Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից: Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել: Աշխարհում կառուցված է Լեգոլենդի 6 այգի. սրանք զվարճանքի կենտրոններ են, որտեղ կարելի է մեծ Lego բլոկներից տներ կառուցել։

Առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նշանակում լեգո բառը։
2․ Լեգոյի մարդուկների գլխին ինչի՞ համար են անցք անում։
3․ Տեքստից դուրս գրեք հոգնակի 6 գոյական, ընդգծեք դրանց հոգնակիի վերջավորությունը և դարձրեք եզակի։
4․ Տեքստում գրված թվականները գրեք տառերով, հիշեք, որ մինչև 99 թվականները գրվում են միասին, իսկ դրանից հետո՝ առանձին։
5․ Դու ունե՞ս լեգո, ի՞նչ ես սիրում լեգոյով հավաքել։

***

Ինքնաթիռ— Առաջին հայացքից թվում է սարսափելի և անիրական, երբ տեսնում ենք հսկայական մետաղական ինքնաթիռի օդ բարձրանալը, բայց իրականում ինքնաթիռով ճանապարհորդելը շատ անվտանգ է։ Վիճակագրության համաձայն ինքնաթիռի վթարները ամենահազվադեպ պատահարներն են։ Մեքենայով ճանապարհորդելը տասն անգամ ավելի վտանգավոր է քան ինքնաթիռով ճանապարհ գնալը։ Սրա պատճառը նաև այն է, որ ինքնաթիռը օդ բարձրանալուց առաջ մանրամասն ստուգվում է, ինքնաթիռ կառուցելու համար աշխատում է շատ մեծ թիմ, և յուրաքանչյուր փոքր դետալ մանրամասն հետազոտություններ է անցնում։ Կարևոր պատրաստություն են տեսնում նաև ինքնաթիռի սպասարկող կազմի հետ։ Թռիչքից առաջ մասնագետները ստուգում են սպասարկող կազմի ինչպես առողջական այնպես էլ հոգեկան վիճակը, հաստատում, որ նարանք պատրաստ են այդ կարևոր ու պատասխանատու աշխատանքին։ Օդանավերի պատմության մեջ կա մի դեպք, երբ թռիչքներից մեկի ժամանակ անհայտ հանգամանքներում ինքնաթիռի մեջ մուկ է հայտնվել։  Մոխրագույն կրծողի պատճառով անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել և իջեցնել բոլոր ուղեւորներին։ Վտանգ կար, որ մկնիկը կկարծի ինքնաթիռի լարերը։ Արդյունքում 200 ուղևոր գիշերել է օդանավակայանի հյուրանոցում, իսկ անձնակազմն ամբողջ գիշեր թակարդով և պանրով փորձել է որսալ մկանը։ Երկար ու տանջալի անհաջողություններից հետո ինքնաթիռ են բերել մի քանի կատու, որոնք հաշտությամբ բռնել են անկարգին։

Առաջադրանքներ 1․ Ի՞նչ վնաս կարող է հասցնել փոքրիկ մուկը, եթե հայտնվի ինքնաթիռում։
2․ Ինքնաթիռո՞վ, թե՞ մեքենայով ճանապարհորդելն է ավելի վտանգավոր։ Պատասխանդ տեքստից դուրս գրված հատվածով հիմնավորիր։
3․ Բառերը այլ ձևով գրիր, որ իմաստ չփոխվի․ սեղանի վրա, պատի վրա, քարի վրա, աչքի վրա, մատի վրա, ապակու վրա, լույսի վրա, գլխի վրա։
4․ Սևով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։