Բազմապատկման տեղափոխական օրենքը՝
Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։
Օրինակ՝
87‧33=33‧87=2871
Բազմապատկման զուգորդական օրենքը՝
Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու
արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և
երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։
Օրինակ՝
(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810
Դասարանական առաջադրանքներ
1․ Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)
● 87∙9=9∙87
● 25∙33=33∙25
● 192∙16=16∙192
● 24∙543=543∙24
2․ Ստուգե՛ք հավասարությունը:
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)
● (8∙3) ∙5=8∙(3∙5)
● (2∙18) ∙4=2∙(18∙4)
● 11∙(8∙9)=(11∙8) ∙9
● 27∙(5∙6)=(27∙5) ∙6
- Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել
առավել հարմար եղանակով:
● 3∙4∙5=60
● 25∙4∙7=700
● 20∙10∙17=11000
● 38∙24∙5= - Կիրառելով բազմապատկման տեղափոխական և
զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:
4∙25∙138
2∙14∙25∙5
6∙4∙5∙20 - Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով
բազմապատկումով՝
● 290+290+290+290+290+290+290+290+290
● 2388+2388+2388 - Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են
12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ
15 այդպիսի թիկնոց կարելու համար։ - Երբ Անուշը դպրոց է գնում ոտքով և վերադառնում
ավտոբուսով, ամբողջ ճանապարհի վրա ծախսում է 1 ժամ 20
րոպե։ Երբ նա այդ նույն ճանապարհը գնում և վերադառնում է
ավտոբուսով, ծախսում է 40 րոպե։ Անուշը քանի՞ րոպե կծախսի
ճանապարհի վրա, եթե գնա և վերադառնա ոտքով։
Տնային առաջադրանքներ
1․ Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը:
(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)
● 15∙18=18∙15
● 24∙12=12∙24
● 21∙44=44∙21
2․ Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել
առավել հարմար եղանակով:
● 72∙6∙0
● 15∙4∙11
● 30‧40‧5
● 38‧24‧50
- Կիրառելով բազմապատկման տեղափոխական և
զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:
● 8∙3∙5
● 11∙2∙30∙5
● 17∙8∙4∙5
- Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով
բազմապատկումով՝
● 27+27+27+27+27+27+27
● 104+104+104+104+104+104+104