Daily Archives: November 13, 2024

Անուն, ազգանուն*

Լիա Բադոյան

Դպրոց*

Հարավային դպրոց-պարտեզ

Դասարան*

5․3 դասարան

Չորրորդ

Հինգերորդ

1․ «Դեղնակարմիր» բառից քամի՛ր հնարավորինս շատ բառեր:

Կարմիր, դեղին, դեղ, նկար

2․ Տրված բառաշարքում ո՞ր բառն է ավելորդ: Հիմնավորի՛ր։

Զեփյուռ, քամի, փոթորիկ, թուխպ, հողմ, մրրիկ, սյուք։

Թուխպ

3. Սեբաստացի կամ կրթահամալիր բառերից մեկով գրի´ր ակրոստիքոս և նվիրի´ր քո դպրոցին:

Ս Սիրում եմ քեզ իմ դպրոց
Ե Երբ դու կաս հիանալի է
Բ Բարի սիրտ ունեցող դպրոց
Ա Արքայական լավ դպրոց
Ս Սուրբ լավագույն դպրոց
Տ Տամ իմ սիրտը դու չկորես
Ա Ամենալավ իմ դպրոց
Ց Ցեխը հավաքեմ կեղտոտ չլինի քո բակը
Ի Իմ Ամենալավ ու սիրելի դպրոց

4. Խառնագրերից մեկով բառ չի ստացվում, ո՞ր տարբերակն է։

Ա. րկիմրա

Բ. տաիտմ

Գ. րդշո

Բ. տուղմ

5. Տրված չորստառանի բառերից մեկի հոգնակի թիվը նույնպես 4-տառանի է. ո՞ր բառն է:

Ա. թուղթ

Բ. ափսե

Գ. բույն

Դ. կատու

6. Փոփոխելով տրված բառերի մեկ ձայնավոր հնչյունը՝ ստացի՛ր նոր բառ:

Բերք, կարթ, արագ, տանկ, հորթ, դեղձ,բալ, կաղ, բանուկ:

7. Իսկ ի՞նչ բաղադրիչ ավելացնենք  «ելակ» բառին, որ այն մեզ «հասցնի տուն»:

Мой ответ

8. Նշի՛ր «աչք փակել» դարձվածքի իմաստները:

Ա. անուշադրության մատնել

Բ. քուն մտնել

Գ. հեղինակությունից զրկվել

Դ. ապշած մնալ

Ե. գործը ավարտել

9․Ընդգծված բառերի հականիշները տեղադրելով բաց թողած տեղերում՝ ամբողջացրո՛ւ առած-ասացվածքնեը:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ ________ ։

_________ հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:

_________ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը:

__________ խոսի՛ր, շատ լսի՛ր:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը։
Գետի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի՛ ուտի:
Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը:
Քիչ խոսիր շատ լսիր։

10. Պատկերացրու` հանդիպել ես Մխիթար Սեբաստացուն, ի՞նչ կպատմես նրան քո դպրոցի մասին։ Երևակայական հարցազրույց պատրաստի´ր:

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր բարդ բառերը։

Օրինակ՝ խնդումերես-խնդում+երես

2․ Բացատրի՛ր տեքստում ընգծված արտահայտությունները։

3․ Տեքստից դո՛ւրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր։

4. Յուրաքանչյուր բառի դիմաց նրան տրվող հարցը գրի՛ր։

Օրինակ՝ վազել-ի՞նչ անել

Ահմեդը-

գնում էր-

ուղտ-

քաղաք-

սաստիկ-

աքլոր-

կտրիճ-

մայրը-

վազել-

գյուղ-

լցնել-

երևալ-

5. Տեքստում գտի՛ր հետևյալ բառերի հոմանիշները և գրի՛ր բառերի դիմաց։

բարկացած, ջղայնացած-

հյուսած թոկ՝ պարան, ուղտի սանձափոկ-

հով-

շվաք-

քաջ-

որոնել, ման գալ-

դժգոհել, տրտնջալ-

ուժգին-

արթնանալ-

6. Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

7. Դո՛ւրս գրիր երկուական պատմողական և հարցական նախադասություն։

8.Բացատրի՛ր հետևյալ միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

9․ Երեք նախադասությամբ բնութագրի՛ր Ահմեդին։

Ահմեդը շատ քնկոտ էր հենց կանգնում էր քունը գալիս էր։

10․ Առակը պատմի՛ր հերոսներից մեկի անունից։

Ես կպատմեմ Ահմեդի անունից։

Ես Ահմեդնեմ։ Իմ քունը ամեն անգամ գալիս էր։ մի անգամ իմ համար քնունս գլխիս կանգնած էի մի պահ քնեցի։ Աչկերս բացեմ տեսնեմ ինչ ուղտերիցս մեկը չկա։ Գնում եմ մեր գյուղ մի պառավ եմ տեսնում։ Հարցնում եմ։

—Դուք այսպիսի ուղտ չեք տեսել։

Իմ տեսած պառավը ասում է, որ իր աքլորն է կորել ուր մնաց իմ ուղտին տեսնի կամ գտնի։ Հետո նորից իմ քունը գալիս է։ Մայրս գալս գլուխս շոյում ու ասում։

—«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

Մի տղամարդ էլ կար նրա պարկը մեջը ցորեն ծակվել էր այդ տղամարդնել ասեղն է կորցրել չի կարողանում գտնել։ Գնացինք մեր կորցրած բաները գտնենք։ Առաջինը գտանք պառավի աքլորին սպիտակ պատի տակ նստած հետո իմ ուղտը գտանք կանաչի վրա։

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛րԳրի՛ր գործածված մասնիկները(ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝ 
հույն - Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Հիվանդանոց, ծաղկաման, մուկիկ, հայաստան, այբենարան, դասարան, զորավոր, ռուսաստան, ուզբեկստան, հնդկաստան:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրուոր նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն - լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

Երևանցի, քաղաքացի, Վանացի, Մուշացի, Աշտարակցի, Արտաշատցի, Դվինցի, Կարսցի, Լոռեցի, Ամերիկացի, Նյու Յորքցի, Լոնդոնցի, Սարեցի, գյուղացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ - բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն, 
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

104. Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝ 
Գրատախտակ - գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր, գեղանկար, շրջագգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:

Ձեռ (ձեռք) +ա+գիր, գեղ+ա+նկար, շրջ(շուրջ) +ա+զգեստ, սիր(սրուն) +ա+հոժար, դեղ +ա+կտուց, հոդ(հեդակապ)+ա+ կապ։

105. Շարքի բոլոր բառերըբացի մեկիցնայն ձևով են կազմվածԳտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: 
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ,ձեռնտու: