Լեզվական աշխատանք

Գոյականի թիվը

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր​բ) Մանուկներ​գ) Հատիկներ
     դեղձանիկներ​     երեխա​    կապիկներ
     վագրեր​​     պատանիներ​    ձագուկներ
     առյուծներ​     երիտասարդներ​    կանայք
     սիրամարգ​     մարդիկ​    տանտիկիններ

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Շինանարար, վարպետ: Շինարարություն

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Շինարարներ, վարպետներ: Շինարարություններ

188. Բառախմբերի կազման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի: Գոյականը ունի երեք թիվ պարզ բարդ և ածանցավոր:
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ – միակ, մեկ հատ): Օրինակ մայրիկ-մայրիկներ, հայրիկ-հայրիկներ:
3. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը (հոգն – բազում, շատ):Օրինակ տատիկներ-տատիկ, պապիկներ-պապիկ

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

Ա. Ծառ-եր, ձայն-եր, հոտ-եր, քար-եր, կով-եր, արջ-եր, փունջ-եր, լուր-եր, բառ-եր, հայ-եր, բեղ-եր, հայր-եր, ցեղ -եր, սիրտ-եր, գիր-եր, սյուն-եր, պատ-եր, հույն-եր, ձու-եր, սուր-եր, քիթ-եր, քույր-եր, մայր-եր, ձեռք-եր, ոտք-եր, տատ-եր, պապ-եր:

Բ. Եղբայրներ, Աթոռներ, Պապիկներ, Տատիկներ, Գրպաններ, Թութակներ, Եղնիկներ, Ոչխարներ, Սեղաններ, Թռչուններ, Մեքենաներ, Բարեկամներ, Աշակերտներ, Մատյաններ, Հեռախոսներ, Ծաղկավաճառներ, Պանրագործարաններ

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր. Մատիաններ, գրպաններ:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտությանդրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձան է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռանգագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ութշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքըկերտված են հիանալի վարպետի կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկ, հզոր թև: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտիմնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդունհանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնումէր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդուն ևգնում է հրեշի մոտ:
– Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
– Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասունտարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւՓոփոխությունից ո՞րտեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրելու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իրապագան է զուշսւկել:
Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերությունուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելիէ մնում, իր գաղտնիքը «չի բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչարեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրանհամապատասխան փոփոխություններ արա՛Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայցմարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբումկենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ եններշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջխոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներինփոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրումայնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիքբերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները գարդարողփետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանըհայտնի թռչուններին չէին պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկառարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *