Կոտորակների հանումը

Օրինակ․

Նույն հայտարարով կոտորակների հանումը․

135-95=13-95=45

75-1=1×7-5×15=7-55=25

Տարբեր հայտարարներով կոտորակների հանումը (այս դեպքում կոտորակները բերում ենք ընդհանուր հայտարարի)․

23-14=4×2-3×112=8-312=512

Դասարանական առաջադրանքներ

1․ Կատարեք կոտորակների հանումը․

63/15-48/15=15/15

1-3/5=2/4

1-11/16=1/15

1-29/45=28/44

18/4-7/4=13/4

10/197-4/197=6/197

1/2-1/3=6/6

3/5-2/7=1/2

7/12-5/18=2/6

6/5-11/15=5/10

27/24-19/32=8/8

81/56-3/14=78/42

72/169-5/26=67/143

249/1500-36/375=244/1125

2. Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն։

1/9+4/9=5/9

82/105+9/105=91/105

3․ Մի փաթեթում կա 324/15մ գործվածք, իսկ երկրորդում՝ 597/30մ։ Ո՞ր փաթեթում է գործվածքն ավելի քիչ և որքանո՞վ։ 

Տնային առաջադրանքներ

1․ Կատարեք կոտորակների հանումը․

8/7-1

1-2/3

1-4/9

91 1-211

10019-3119

12-14

23-14

2581-518

3548-1736

4364-1524

2671024-15640

23625-9250

413144-6996

2. Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն։

*+1112=2912

1823+*=2423

3․ Առաջին շտեմարանում կա 1321 տ ցորեն, երկրորդում՝ 914 տ։ Ո՞ր շտեմարանում ավելի շատ ցորեն կա և որքանո՞վ։ 

Բույսերի կառուցվածքը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

2․ Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

3․ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

։

4․ Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

։

5․ Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

6․ Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։