Ընդհանուր բնութագիր
Մարզկենտրոնը՝ Աշտարակ
Տեսարժան վայրերը
Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, Արուճ, Բյուրական, Դաշտադեմ,Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք,Մաստարա, Մարինե, Մուղնի, Ոսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ:
Լեռ՝ Արագած.
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:
Բնական պայմանները և հարստությունները
Շատ են սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի գլխավոր ջրամատակարարը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը:
Բնակչությունը
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:
Քաղաքները
Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն Աշտարակն է: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս՝ Վիկտոր Համբարձումյանը: